ԱԺ պատգամավորի եղբայրը Վրաստանի ճանապարհին վրաերթի է ենթարկվել, ինչի հետեւանքով կինը մահացել է
Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրը` Անդրանիկ Ավետիսյանը կնոջ` Նաիրա Ավետիսյանի հետ երեկ` օգոստոսի 5-ին Վրաստան մեկնելու ճանապարհին վրաերթի են ենթարկվել: Վթարի հետևանքով պատգամավորի եղբոր կինը մահացել է, իսկ եղբայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Ս. Ավետիսյանի եղբայրը կնոջ հետ Վրաստան էր մեկնում հանգստանալու նպատակով: Ներկայումս Անդրանիկ Ավետիսյանի կյանքին վտանգ չի սպառնում: