Վալերիյ Օսիպյանը չի բացառում Նիկոլ Փաշինյանի նշած դավադրությունը

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի բացառում դավադրությունը, որի մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եկեք այն, ինչ տեղեկություն ունի ոստիկանությունը, ես չհրապարակեմ»,- ասաց Օսիպյանը՝ հրաժարվելով պարզաբանել, թե ինչ դավադրության մասին է խոսքը։

Անդրադառնալով դատարանների մուտքերն արգելափակելու ակցիային՝ ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը կաշկանդված չի եղել.

«Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա և հավաք էր»։

Դիտարկմանը, որ ինքնաբուխ չէր, վարչապետի կոչով էր, Վ.Օսիպյանը պատասխանեց.

«Ամեն դեպքում՝ ինքը տեղավորվում է հավաքների ազատության մասին դրույթի շրջանակներում, ինքնաբուխ շտապ հավաք էր։ Ոստիկանությունն ընդամենը ներկա չի գտնվել, կան տեսանյութեր, որ ոստիկանները քաղաքացիներին հորդորում էին զերծ մնալ բախումներից»։

Տեսանյութեր

Լրահոս