ՀԲԸՄ-ն ֆինանսական օգնություն է հատկացրել պատերազմից տուժած սիրիահայերին
Սիրիայի հայաշատ համայնքին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը 1 միլիոն դոլար կհատկացնի:
Միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սիրիայում ընթացող զինված հակամարտության ընդլայնումը՝ ի թիվս այլ բնակավայրերի, լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել հայաշատ տարածքներում՝ Հալեպում, Դամասկոսում եւ Կամիշլիում: Որոշ ընտանիքներ արդեն վնասներ են կրել կառավարական եւ ընդդիմադիր ուժերի բախումների հետեւանքով, որոնց ընթացքում նաեւ ծանր հրետանի է օգտագործվում»:
ՀԲԸՄ-ը նաեւ նշել է, թե գումարն ուղղվելու է Հալեպի, Դամասկոսի եւ Կամիշլիի կենտրոններին՝ աշխատանքները համակարգելու համար, որպեսզի օգնություն ցուցաբերվի այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն՝ անկախ նրանց գտնվելու վայրից:
Նրանք նաեւ պատրաստ են տեղավորել այն սիրիահայերին, ովքեր ստիպված կլինեն լքել իրենց տները:
Քննարկվել է նաեւ ՀԲԸՄ Կիպրոսի հնարավորությունները որպես ժամանակավոր ապաստան այն ընտանիքներին տրամադրելու հարցը, որոնք ստիպված կլինեն լքել երկիրը: