Ադրբեջանը պատրաստվում է հերթական խոշորամասշտաբ զորավարժություններին
Սրանք կլինեն Ադրբեջանի զինված ուժերի` այս ամիս երկրորդ, իսկ վերջին 10 ամիսների ընթացքում երրորդ խոշորամասշտաբ զորավարժությունները։
Այս մասին տեղեկացնում է Ռեգնում գործակալությունը։
Համաձայն պաշտոնական աղբյուրների` զորավարժությունները կղեկավարի անձամբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Զորավարժություններին, ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, կմասնակցեն 10000 զինծառայողներ, 150 միավոր տանկ ու այլ բրոնետեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահամազարկային սարքավորումներ, ականանետեր և մինչև 35 ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: