«Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել». Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Ֆեյսբուքի էջում գրել է.
«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել էին Գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան՝ տեղազննության համար: