![](/banners/BeFunky-design.jpg)
Հարձակվել են Կենդանաբանական այգու վրա
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/zoo2.jpg)
Ավստրալիական Տասմանիա կղզու կենդանաբանական այգու վրա տեղի ունեցած գիշերային հարձակումից հետո 60 կենդանիներ են անհայտացել: Բանդալներն իրենցից հետո թողել են նաև սպանված 9 թռչունների: Ըստ BBC-ի, կենդանաբանական այգու սեփականատերը հայտնել է, որ այդ թռչուններից մի քանիսը գլխատված են եղել: Ըստ նրա, այդ հարձակումը կարող է ճակատագրական դառնալ կղզու կենդանաբանական այգու բնակիչների հետագա բազմացման համար: