Ընտրություններ՝ առանց ընդդիմության
Վաղը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունները: Համայնքի ղեկավարի թեկանածուները հինգն են՝ Սարգիս Արամյանը (ՀՀԿ), Վազգեն Խաչատրյանը (ԲՀԿ), անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանն ու Գագիկ Կարապետյանը: Ընդդիմությունից թեկնածու չի առաջադրվել:
Հիշեցնենք, որ Թալինի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել Թալինի տարածաշրջանն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո: