ՀՀԿ-ն գիշեր-ցերեկ աշխատում է

ՀՀԿ-ն արձակուրդի շրջանում շարունակում է աշխատել, և նրա բոլոր գրասենյակները գործում են` հաշվի առնելով օգոստոսին և սեպտեմբերին Հայաստանում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ տարածքային կառույցները ևս ակտիվ աշխատում են:

«Քաղաքական աշունը շատ աշխույժ է լինելու` պայմանավորված Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալիք ՏԻՄ ընտրություններով, որոնք շատ կարևոր են, քանի որ ՏԻՄ համակարգի կայացումն էական է մեր երկրի համար: ՏԻՄ ընտրություններից հետո որոշ քաղաքական ուժեր կսկսեն իրենց նախապատրաստական աշխատանքները, և ականատես կլինենք զգացմունքային հայտարարությունների, քանի որ աստիճանաբար գնալու ենք դեպի նախագահական ընտրություններ»,- նկատեց Շարմազանովը: Նրա խոսքով`այդ շրջանում ՀՀԿ-ի և իշխանության անելիքը շատ հստակ է լինելու: «Աշնանը պայքար կսկսվի նախագահական ընտրություններում երկրորդ տեղի համար, քանի որ որևէ մեկը չի կասկածում, որ հիմնական ֆավորիտը գործող նախագահն է լինելու: Անկախ նրանից, ընդդիմությունը կլինի միասնական, թե` ոչ, բոլոր թեկնածուների միջև պայքարը կգնա երկրորդ տեղի համար»,- նշել է ՀՀԿ մամլո խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս