Պուտինն առաջարկել է Եկատերինբուրգում տաճարի կառուցման համար հարցում անցկացնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Եկատերինբուրգի բնակչության շրջանում հարցում անցկացնել՝ քաղաքային հրապարակներից մեկում տաճար կառուցել հարցի համար: Ինչպես տեղեկացնում է «TASS»-ը՝ այս մասին նա հայտնել է մեդիաֆորումի ժամանակ:
«Բոլորը սեփական կարծիքի իրավունք ունեն, և եթե խոսքը գնում է այդ շրջանի բնակչության մասին, ապա, անխոս, պետք է հաշվի առնել նրանց կարծիքները»,-նշել է երկրի ղեկավարը:
Նա ասել է, որ ի նկատի ունի տեղացիների կարծիքը: Սակայն նա նաև նշել է, որ փոքրամասնության կարծիքը ևս պետք է հաշվի առնել: