«Երկրպագուները չեն ցանկանում, որ Գրիզմանը տեղափոխվի «Բարսելոնա»». Լապորտա
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ ակումբի երկրպագուները դեմ են «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանի տեղափոխությանը:
«Կարծում եմ, երկրպագուների մեծամասնությունը չի ցանկանում թիմում տեսնել նրան: Սրա պատճառը հատկապես ֆուտբոլիստի գինն է: Կարծում եմ, այն չափազանցված է:
Կարծում եմ, որ կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ավելի շատ բան անելի թիմի համար և ավելի շատ բան տալ թիմին, քան Գրիզմանը:
Բայց եթե նա տեղափոխվի, բոլոր կատալան երկրպագուները կաջակցեն նրան, ինչպես դա տեղի ունեցավ այլ խաղացողների հետ»,- ասել է Լապորտան:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆրանսիացին հայտարարել է, որ հեռանում է «Ատլետիկոյից»: Հուլիսի 1-ից նրա հրաժարագինը կկազմի 200 միլիոն եվրոյի փոխարեն 120 մլն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան