Սիրիայի հետ սահմանին թուրքական զորավարժություններ են

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին նահանգում՝ Սիրիայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա, զրահատեխնիկայի զորավարժություններ են ընթանում: Դրանցում ներգրավված են 30 տանկեր, զրահամեքենաներ և հրթիռային տեխնիկա, գրում է «Վեստին»:

«Զորավարժությունները չեն դադարում անգամ գիշերային ժամերին: Տանկերը կենտրոնացված են Նուսայբին և Ղամիշլի սահմանային քաղաքների դիմաց, որոնք գտնվում են քրդական անջատողական խմբավորումների վերահսկողության տակ»,- հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ վտանգի դեպքում Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: Հուլիսի վերջերին երկիրը փակել էր Սիրիայի հետ ունեցած բոլոր սահմանային կետերը:

Տեսանյութեր

Լրահոս