Վրաստանում ՆԱՏՕ-ի լեռնային զորավարժություններին մասնակցել են նաև հայ զինվորներ

Վրաստանի արևմտյան հատվածում գտնվող Սաչխերի շրջանում այսօր ավարտվել է լեռնային հրաձիգների բազային նախապատրաստման դասընթացը, տեղեկացնում է Gruzia online-ը:

Այդ արարողակարգին մասնակցել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը, որը դիպլոմներ և վկայականներ է հանձնել դասընթացն ավարտած 16 զինվորականների: Վերջիններս ներկայացնում են ՆԱՏՕ-ի անդամ 5 և գործընկեր 11 երկրները:

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Վրաստանում ուսուցում են ստացել ամերիկացի, նորվեգացի, էստոնացի, լատիշ և հայ զինվորականները: Նրանք երեք շաբաթ սովորել են լեռնային տեղանքում մարտեր վարել, ինչպես նաև հաղթահարել լեռնային գետեր, այլ խոչընդոտներ և ցուցաբերել օգնություն:

Դմիտրի Շաշկինն ընդգծել է, որ ողջ դասընթացն իրականացրել են վրացի զինվորականները, որոնք ժամանակին կրթություն են ստացել Ֆրանսիայում:

«Այն, որ մեր զինվորականներն արդեն ուսուցանում են ու նախապատրաստում ՆԱՏՕ-ի զինվորականներին, ռազմական ոլորտում իրականացրած մեր բարեփոխումների արդյունքն է»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս