Դամասկոսի վերջին պայթյունից հայեր չեն տուժել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հզոր պայթյուն էր տեղի ունեցել: Այս մասին հայտնում էին տեղական և արտասահմանյան լրատվամիջոցները:
Նախնական տեղեկություններով` պայթեցվել է ականապատ մեքենա, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ:
Զոհվածների և վիրավորների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով, 168 am-ը զանգահարեց Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանին, ով նշեց, որ զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, իսկ զոհերի թվի փոփոխություն առայժմ չի նշվում: