Կրասնոդարի «Կուբանը» պայմանագիր է առաջարկել Օսբիլիսին
Հոլանդական «Այաքսի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օսբիլիսին կարող է գնել Կրասնոդարի «Կուբանը», գրում է հոլանդական մամուլը:
Ներկայում 22-ամյա ֆուտբոլիստը մտածում է «Կուբանի» առաջարկած 4 տարվա պայմանագրի շուրջ: Այժմ տրանսֆերտը գտնվում է Օսբիլիսի ձեռքում, քանի որ ակումբները փոխհամաձայնեցրել են ֆուտբոլիստի անցման գումարը՝ 2 միլիոն եվրո:
Նշենք, որ «Կուբանի» կազմում խաղում է Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող ևս՝ Մարկոս Պիզելին: