Ինչո՞ւ էին բերման ենթարկել 5-րդ ալիքի սեփականատիրոջը. Yerevan.today
Մայիսի 13-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործով դատական նիստի ժամանակ դատարանի բակում կազմակերպված բողոքի ցույցից հետո 5 քաղաքացիներ, այդ թվում՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, բերման էին ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Փաստաբան Վահե Եփրիկյանը Yerevan.today-ի հետ զրույցում նշել է, որ քաղաքացիներին բաժին էին տարել տարբեր պատճառաբանություններով։ Փաստաբանները մեկ ժամ տևած ջանքերի արդյունքում կարողացել են գտնել քաղաքացիներին և իրացնել պաշտպանության իրավունքը, որը, Վահե Եփրիկյանի խոսքով, ամեն կերպ խոչընդոտվում էր արհեստական խոչընդոտներով։
Մանրամասները՝ տեսանյութում։