Բաժիններ՝

Դեսպան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների D66 կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակի հետ

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մայիսի 13-ին հանդիպել է կառավարական կոալիցիայի D66 կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շյուրդ Շյուրցմայի (Sjoerd Sjoerdsma) հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին առնչվող հարցերին մշտական ուշադրության, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ հետևողական ջանքերի համար։

Տիգրան Բալայանը Շյուրդ Շյուրցմային ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումների գործընթացը, իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը՝ կարևորելով գործընկեր երկրների աջակցությունը Հայաստանի կառավարության ջանքերին։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ-հոլանդական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ նախաձեռնություններին և դրանց կյանքի կոչման ուղիներին։ D66 կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակն իր աջակցությունը հայտնեց հնչեցված նախաձեռնություններին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս