Լավրովը և Պոմպեոն Պուտինին կներկայացնեն իրենց բանակցությունների արդյունքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին Սոչիի իր նստավայրում կընդունի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Ինչպես հայտնում է «TASS»-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կարևորը, Լավրովը և Պոմպեոն կբանակցեն, հետո նրանք միասին կգնան նախագահի մոտ, նրանք կպատմեն իրենց զրույցի արդյունքների մասին և կքննարկեն այն հարցերը, որոնք ակնհայտ են»,-ասել է Պեսկովը: