Միքայել Զոլյանը ՀՀ իշխանություններին սպառնալիք չի տեսնում հանուն Ռոբերտ Քոչարյանի ստեղծվախ ալյանսը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ՀՀ իշխանությունների համար սպառնալիք չի համարում հանուն Ռոբերտ Քոչարյանի ալյանսի ձևավորումը:
Ըստ նրա՝ կառավարող ուժն ունի ՀՀ քաղաքացիների մեծամասնության աջակցությունը:
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է և մեզ մոտ գործում է հավաքների ազատությունը, ցանկացած մարդիկ ցանկացած գաղափարի շուրջ կարող են հավաքվել և ցանկացած մարդու շուրջ կարող են ստեղծել այդ մարդու աջակիցների կազմակերպություն, եթե օրենք չեն խախտում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա: