Դեսպան Սմբատյանը Բեռլինում մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում մայիսի 9-ին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումների ընթացքում դեսպանը ծաղկեպսակներ է զետեղել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված Տրեպտովյան զբոսայգում տեղակայված Անհայտ զինվորի հուշարձանին, ինչպես նաև բեռլինյան Թիրգարթենում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հուշակոթողին:
Նույն օրը դեսպանը ներկա է գտնվել Բեռլինում ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
Միջոցառումներին ներկա են եղել ԳԴՀ կառավարության, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ղեկավարներ և ներկայացուցիչներ: