Ուղտայծն էլ ձագուկ կունենա
Երևանի կենդանաբանական այգին այս տարի 106 նոր բնակիչ ունի, որից 17-ը կաթնասուններ են, 89-ը՝ թռչուններ: Առաջին ծինը գրանցվել է 07.01.12թ., որը Անդրկովկասյան գորշ արջուկն է, իսկ վերջինը՝ 28.06.12թ. ծնված Եվրոպական եղնիկն է: Բոլոր ձագերն էլ հարմարված են բնակլիմայական պայմաններին:
Նախորդ տարվա համեմատ մեծ աճ է գրանցվել թռչունների բաժնում: Կաթնասունների մոտ աճ չի գրանցվել, քանի որ Երևանի կենդանաբանական այգին ունի կենդանիներին պահելու տեղի հետ կապված մեծ խնդիրներ: Այդ իսկ պատճառով շնազգիների ու խոշոր կատվազգիների մոտ զուգավորում այս տարի չէր պլանավորվել: Նոյեմբերին սպասվում է ուղտայծի ձագուկի ծնունդը: