Բագրատաշեն-Սադախլո սահմանին կուտակումներ չեն լինի՞
Հայաստանի հյուսիս-արևմտյան դարպասները` Բագրատաշեն-Սադախլո սահմանահատվածում այսուհետ մուտքի և ելքի համար կլինեն առավել դյուրին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Օգոստոսի 2-ից այստեղ շահագործմանն է հանձնվել նոր սահմանային անցակետը: Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը հին սահմանային անցակետը փոխարինել է նորով: Նախկին երկու` մուտքն ու ելքն ապահովող անցումներին եկել են փոխարինելու հինգը: Թեև Հայաստանի սահմանը հատելու համար նախատեսված է երեք մուտք, սակայն սահմանապահ ջոկատի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնի ղեկավարը ցանկացած պահի` կախված տրանսպորտային հոսքի ուժգնությունից կարող է օգտագործել սահնամային կետի հինգ անցումներից չորսը` կամ մուտքի, կամ ելքի համար: Նորակառույց սահմանապահ անցակետն ապահովված է միջազգային չափանիշերին համապատասխան տեխնիակական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս մարդատար ավտոմեքենաների ուղևորներին առանց մեքենայից դուրս գալու հատել սահմանը: Բացի այդ մեկ անցակետը միաժամանակ կարող է սպասարկել երկու տրանսպորտային միջոց:Այս ամենը թույլ կտա այսուհետ խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից և ուղևորների հերթերից: