Հայաստանը չի փակի իր դեսպանատունը Սիրիայում

Սիրիայում Հայաստանի դեսպանատունը չի փակվի: Այս մասին լրագրողներին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
Հայաստանի կառավարությունը  քննարկել է այս հարցը փակ դռների հետևում:
«Քննարկվել են տեխնիկական հարցեր»,- ասել է Մանասարյանը նիստի ավարտից հետո:
Ներկա դրությամբ Սիրիայում գործում է դեսպանատուն Դամասկոսում և գլխավոր հյուպատոսարան Հալեպում:
Սիրիայում մեծ հայկական համայնք է բնակվում, որը հաշվվում է 80-100 հզ մարդ, որոնցից 50-60 հազարն ապրում է Հալեպում, մյուսները Լաթաքիայում, Դամասկոսում, Քեսաբում և Էլ-Քամիշլինում: Համայնքը կարևոր դեր է խաղում երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում: Սիրիայի հայկական համայնքը ամենահզորներից մեկն է հայկական սփյուռքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031