Բաժիններ՝

Թագավորը կոտրել է քիթը

Այսօր Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը երկրի գլխավոր շտաբ կատարած այցելության ժամանակ ընկել և կոտրել է քիթը: Իսպանական Mundo-ի հաղորդմամբ, երբ թագավորն ավարտել է զորքերի դիտումը և քայլել է լրագրողների ուղղությամբ, սայթաքել և ընկել է: Չնայած կոտրվածքին, Խուան Կարլոսը մնացել է գլխավոր շտաբում և ծովակալ Գարսիա Սանչեսի հետ մասնակցել է խորհրդակցությանը: Երեկոյան սպասվում է Իսպանիայի թագավորի հանդիպումը Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս