Բաժիններ՝

Յուրի Վարդանյանն ի՞նչ աներ

Այսօրվա ասուլիսում ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը ` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, հանրահայտ մարզիկ Յուրի Վարդանյանի` Լոնդոնի օլիմպիական խաղերում հայ ծանրամարտիկի ձախողման վերաբերյալ տված գնահատականին և ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ բնորոշմանը, թե նա պրոֆեսիոնալ չէ, հայտարարեց. «Կառաջարկեի, որպեսզի պարոն Վարդանյանը ԱՄՆ-ում ապրելու ժամանակ անդրադառնար ծանրամարտիկների պատրաստվածությանը, զբաղվեր իրավիճակի բարելավմամբ, կատարեր ներդրումներ, ջանար, որպեսզի պրոֆեսիոնալիզմը և մարզական բարձր պատրաստվածությունը ծանրամարտում բարձր մակարդակի վրա լիներ»:

Լրագրողի դիտարկմանը, թե՝ «Յուրի Վարդանյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանում է, այսինքն՝ նա իր փորձով ու խորհուրդներով չի՞ օգնում մարզիկներին», Ուրիխանյանը պատասխանեց. «Դե լավ ա էլի: Ես հստակ պատասխանեցի, ընդ որում՝ բավականին հետաքրքիր պատասխան տվեցի: Էլ ի՞նչ՝ այսինքն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս