Դեսպանը Կոպիրկինը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման մասին

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով` ծրագրեր կան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջորդ հանդիպման հետ կապված:

«Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումները բավական հաճախակի են տեղի ունենում, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միությունների ձևաչափերում: Իհարկե, հանդիպումների ծրագրեր կան անխոս»,- ասաց դեսպանը:

Կոպիրկինը նշեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

 

Տեսանյութեր

Լրահոս