Բաժիններ՝

Բացահայտվել է

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին բացահայտվել է 100 հազար դրամի գողության դեպք:

Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Շենգավիթի բաժին հրավիրված, 1982թ. ծնված մի քաղաքացուհի հայտնել է, որ 2010թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իր ծանոթ, ոմն Գևորգ ծեծի ենթարկելով իրեն՝ բացահայտ հափշտակել է 100 հազար դրամ գումար:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ծեծողը 1988թ. ծնված Գևորգ Մ.-ն է, որը նույն օրը ներկայացել է Շենգավիթի բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս