«Որևէ մեկը չի կարող մեզ հետ ռազբորկա անել». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ որևէ խնդիր չկա, հարաբերությունները չէին խաթարվել:

«Դահլիճից դուրս են եղել, խոսել ենք, որ տարընթերցում չլինի, որովհետև կողմերը, մեծ հաշվով, իրար սխալ էին հասկացել, Գևորգ Գորգիսյանը չէր ընդհատել, ուղղակի միտք էր ասել տեղից, որ իրեն չէր վերաբերում, մեզ էր վերաբերում»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ մարդիկ քարից չեն, ռոբոտ չեն, կարող են նաև էմոցիոնալ ելույթներ լինել. «Որևէ մեկը չի կարող մեզ հետ ռազբորկա անել, որևէ մեկը չի կարող մեզ հետ ռազբորկաների լեզվով խոսել»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս