Պյատիգորսկի մանկասպանը ծագումով հա՞յ է

ՌԴ-ի Պյատիգորսկ քաղաքում 9-ամյա Անյա Պրոկոպենկոյի սպանության կասկածանքով ձերբակալվել է 40-ամյա Վլադիմիր Ամբարցումովը: Քաղաքը ցնցած հանցագործությանը նախկինում բազմիցս դատապարտված տղամարդու առնչությունը ապացուցել օգնել է ԴՆԹ թեստը, հայտնում է Вести-ն:

Ոստիկանության ներկայացուցրի խոսքով` Ամբարցումովը, վստահ լինելով, որ ինքը հետքեր չի թողել հանցանքի վայրում, հոժարակամ համաձայնել է ԴՆԹ-ի թեստի ,որի արդյունքը, սակայն, ցույց է տվել, որ աղջնակի հագուստի վրա հայտնաբերված հետքերը պատկանում են հենց Ամբարցումովին:

Սրանից բացի տեսահսկման խցիկների նյութերից հայտնի է դարձել, որ հանցագործությունից որոշ ժամանակ աղջկա հետ եղած տղամարդը նման է կասկածյալին: Այս մասին հաղորդում է ռուսական պետական Вести հեռուստաընկերությունը:

Հուլիսի 23-ին Աննա Պրոկոպենկոն տնից դուրս էր եկել զբոսնելու և այլևս չէր վերադարձել: Նրա որոնումներով զբաղվում էր 300 մարդ: Հաջորդ օրը նրա մարմինը հայտնաբերվել էր Մաշուկ լեռան վրա: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ աղջկան բռնաբարել են: Ըստ քննիչների՝ նրան մի քանի ժամ պահել էին փակ տարածքում և ոտնձգություններ թույլ տվել նրա հանդեպ, ապա խեղդել էր և տարել անտառ:

Այս քրգործի շրջանակներում ԴՆԹ-ի թեստեր էին անցել ավելի քան 200՝ նախկինում դատված տղամարդիկ:

Տեսանյութեր

Լրահոս