«Նոտր Դամ» հիմնադրամը սկսել է հանգանակությունների միջազգային համակարգման գործընթացը
Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին հայտարարել է, որ Աստվածամոր տաճարի վերականգնման նպատակով ստեղծվել է հանգանակությունների կոորդինացման միջազգային համակարգ: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Նա նշել է, որ «Նոտր Դամ» հիմնադրամն աշխատանքները սկսում է ապրիլի 16-ից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետևանքով տուժած Աստվածամոր տաճարի վերականգման նպատակով արդեն իսկ հավաքվել է ավելի քան 700 մլն եվրո: