Բաժիններ՝

Աստվածամոր տաճարի ռեստավրացիան իրականացնող ընկերությունը բացառել է անվտանգության նորմերի խախտումը

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր կանոնները պահպանվել են: Այս մասին հայտնել է տաճարի ռեստավրացիայով զբաղվող Europe Échafaudage ընկերության ներկայացուցիչ Ժուլյեն Լե Բրան:

«Այն ամենը, ինչ կարող եմ ասել այս պահին, այն է, որ հրդեհի բռնկման պահին իմ ընկերության ներկայացուցիչներից և ոչ մեկը տաճարում չի եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ անվտանգության բոլոր նորմերը պահպանված են եղել:

Լե Բրան նշել է, որ ռեստավրացիոն աշխատանքներում ներգրավված է եղել միայն 12 մարդ, և նրանք բոլորն էլ համագործակցելու են քննությունը վարող մարմինների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս