Բաժիններ՝

«ԱրմենՏելը» շարունակում է մարզերի թվայնացման աշխատանքները

«ԱրմենՏել» ընկերությունը  շարունակում է Հայաստանի տարածաշրջաններում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Աշնանը ընկերությունը կավարտի Կոտայքի մարզ Արզնի գյուղի ավելի քան 1000 բաժանորդի թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով. տեղեկացնում է ընկերության լրատվական ծառայությունը:

Նշենք, որ 2012 թվականի հուլիս ամսվա դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770 կմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031