ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ռուսաստանի կողմից բոլոր սպառնալիքները»
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախատեսում են քննարկել «Ռուսաստանի կողմից բոլոր սպառնալիքները»: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Պետքարտուղարությունում աղբյուրը:
Գործակալության տեղեկություններով, ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-4-ը՝ ԱՄՆ-ում:
Ինչպես ընդգծվում է, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Սոլսբերիի միջադեպը, Ղրիմում՝ Կերչի նեղուցում, իրավիճակը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այդ հանդիպմանը քննարկվելու է Սև ծովում ռազմական ներկայությունը: