Ռեշֆորդը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, հարձակվողը որոշել է շարունակել համագործակցությունը մշտական հիմունքներով գլխավոր մարզչի պաշտոնում Օլե-Գունար Սուլշերի նշանակումից հետո:
Հիմա ֆուտբոլիստը սպասում է ակումբի ղեկավարության կողմից նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկին:
Ռեշֆորդի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. ամառ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը