Իշխա­նությունը հրահանգավորում է, որ «ճիշտ» քվեարկեն ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստը, հիշեցնենք, չքննարկեց Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, քանի որ հնարավոր չեղավ հաստատել օրակարգը․ «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը չքվեարկեցին օրակարգի օգտին: Հայտնի է, որ այս օրերին իշխանությունը ճնշումներ է գործադրում, որ հաջորդ նիստում «ճիշտ» քվեարկեն։

Բայց մի կարեւոր նրբություն կա՝ օրակարգը հաստատվում է բաց քվեարկությամբ, ռեկտորի հարցն էլ քվեարկվելու է փակ քվեարկությամբ։ Իսկ խորհրդում 32 հոգի են. 8-ը` նախարարության, 8-ը` կառավարության, 8-ը՝ դասախոսների, 8-ը` ուսանողների ներկայացուցիչներ, եւ «ոչ բոլորը կենթարկվեն իշխանության հորդորին»՝ ասաց խորհրդի անդամներից մեկը:

Խնդրո առնչությամբ զանգահարեցինք Մուսայելյանին եւ հետաքրքրվեցինք՝ Ձեր նկատմամբ բարձր մակարդակով պրեսինգ չի՞ արվում, ասաց. «Հետաքրքիր էր` շատ, ինձ ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ ինձ վրա սկզբունքորեն որեւէ ճնշում չի կարող լինել»: Իսկ եթե ռեկտորի հրաժարականի հարցը դրվեց, ինչպե՞ս եք քվեարկելու։ «Եթե»-ներով եկեք չխոսենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս