«Համանախագահներն ամեն ինչ կասեն». Իլհամ Ալիև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իր հանդիպումը նորմալ է անցել։

Այս մասին ՀՀ Կառավարության ղեկավարը հայտնել է՝ պատասխանելով tass.ru-ի թղթակցի հարցին։

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ավելի վաղ կոչ է արել սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ Ինքը՝ Ադրբեջանի նախագահը, զրույցի արդյունքները մեկնաբանել դեռևս չցանկացավ։

«Համանախագահներն ամեն ինչ կասեն»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031