Բաժիններ՝

ԱՄՆ-ի պատվիրակությունը Պեկինում արդյունավետ հանդիպում է անցկացրել առևտրի հարցերի շուրջ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը, որը մարի 28-ին ժամանել է Պեկին՝ բանակցելու առեւտրի հարցերի շուրջ, արդյունավետ հանդիպում է անցկացրել։

«Երեկ երեկոյան մենք ունեցանք շատ արդյունավետ աշխատանքային ընթրիք, սպասում ենք այսօրվա հանդիպմանը»,- հյուրանոցից բանակցությունների վայր մեկնելու առաջ ասել է նա լրագրողներին: ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ Մնուչինը Չինաստանի մայրաքաղաքում են գտնվում առեւտրական բանակցությունների մարտի 28-29-ի հերթական փուլն անցկացնելու համրար: Ինչպես հաղորդվել է, նրանք ակնկալում են, որ այդ բանակցությունները արդյունք կտան:

Իր կողմից Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը նշել է, որ բանակցություններում առկա է որոշակի առաջընթաց, «սակայն դեռեւս շատ մեծ աշխատանք կա անելու»: Բանակցությունների հաջորդ փուլը, ինչպես արդեն տեղեկացվել է, տեղի կունենա Վաշինգտոնում ապրիլի սկզբին:

ԱՄՆ-ի կառավարությունում աշխատող չորս բարձրաստիճան աղբյուրներ Reuters գործակալությանը հայտնել են, որ Չինաստանը տեխնոլոգիական ոլորտում աննախադեպ զիջումներ է արել ԱՄՆ-ին մի ամբողջ շարք հարցերի շուրջը, ներառյալ նահանջը ՉԺՀ-ում աշխատող ամերիկյան ընկերություններին տեխնոլոգիաները հանձնելու հարկադրումից, որպեսզի արագացնի առեւտրի շուրջը բանակցությունների ընթացքը:

«Եթե նայենք մեկամսյա վաղեմության տեքստերը եւ դրանք համեմատենք այսօրվա տեքստերի հետ, ապա մենք քայլ առաջ ենք արել բոլոր ոլորտներում: Սակայն մենք տակավին չենք հասել այն ամենին, ինչ ցանկանում ենք»,- հայտարարել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրի վերաբերյալ գրավոր համաձայնագրի վրա աշխատանքը կատարվում է վեց ուղղությամբ. տեխնոլոգիաների հարկադրական հանձնում եւ կիբեռանվտանգություն, մտավոր սեփականության իրավունքներ, ծառայություններ, արժույթ, գյուղատնտեսություն, ինչպես նաեւ առեւտրի ոչ տարիֆային արգելքներ, հաղորդել է «Իներֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս