Բաժիններ՝

Աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքական գործիչն աշխատում է Նյու Յորքի մունիցիպալիտետում

Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Ռոբերտ Քոռնեգին, որը ներկայացնում է Բրուքլինի շրջանը, Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենաբարձրահասակ քաղաքական գործիչը: Նրա հասակը 208 սանտիմետր է եւ 7 սանտիմետրով գերազանցում է այդ տիտղոսի նախկին տիրոջը՝ բրիտանացի քաղաքական գործիչ Լուիս Գլյուքշտեյնին, որը մահացել է 1979 թվականին։

Ինչպես նշել է The New York Times թերթը, բարձր հասակի պատճառով Քոռնեգին բախվում է տարբեր խնդիրների: Մասնավորապես, գործնականում բոլոր ավտոմեքենաները նրա համար չափազանց փոքր են, ուստի նա Բեդֆորդ-Սթիվեզանի իր շրջանից Նյու Յորքի մունիցիպալիտետ աշխատանքի է գնում մետրոյով:

Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ նա ստիպված է լինում առնվազն մեկ մետր հեռու կանգնել ամբիոնից, որպեսզի կախված չլինի հավաքվածների վրա: Նյու Յորքի պաշտոնյաներից միակը, որը կարող է Քոռնեգիին հարմար գալ, քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն է, որի հասակը 198 սանտիմետր է:

Ներկայում Քոռնեգին զբաղեցնում է բնակարանների եւ շինարարության հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս