Էստոնիայում դատավճիռները կկայացնի համակարգիչը
Էստոնիան կարող է դառնալ աշխարհի առաջին երկիրը, որտեղ դատավճիռները կկայացնի արհեստական ինտելեկտի (ԱԻ) գործառույթով հանդերձված համակարգիչը: Հանրապետության արդարադատության նախարարությունը պլանավորում է նոր տեխնոլոգիայի ներդրումն սկսել արդեն 2019 թվականի վերջին:
Ինչպես Wired ամերիկյան հանդեսին պատմել է ԱԻ տեխնոլոգիաների մշակման Էստոնացի մասնագետ Օտտ Վելսբերգը, հանրապետության արդարադատության նախարարությունն ավելի վաղ դիմել էր իրեն՝ խնդրելով մշակել այնպիսի ծրագիր, որը կկարողանա քննել վեճերը մինչեւ 7 հազար եվրո գումարի մանր դատական գործերի շուրջ:
Նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ նման իրավաբանական վեճի մասնակիցները կարող են գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը ներբեռնել Համացանցում հատուկ ստեղծված կայքում: Այնտեղ դրանք կդիտարկի էլեկտրոնային «դատավորը» եւ կկայացներ իր վճիռը, որն անհրաժեշտության դեպքում կարելի է գանգատարկել վերադաս ատյանի դատարանում:
Թեստային ռեժիմով տեխնոլոգիան կարող է փորձարկվել արդեն այս տարվա վերջին, ինչից հետո որոշում կընդունվի դրա ներդրման մասին:
«Առանձին մարդիկ անհանգստանում են, որ եթե մենք կրճատենք քաղաքացիական ծառայողների թիվը, սպասարկման որակը կտուժի,-ասել է Վելսբերգը:-Բայց արհեստական ինտելեկտը միայն կօգնի մեզ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: