Բաժիններ՝

Նոր Զելանդիայում հրաձիգը ֆինանսական աջակցություն է ստացել Ավստրիայի ծայրահեղ աջերից. Սեբաստիան Կուրց

Նոր Զելանդիայում ահաբեկչություն կատարած հրաձիգը ֆինանսական աջակցություն է ստացել ծայրահեղ աջ «Ավստրիայի իդենտիտար շարժումից»: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ավստրիայի Սահմանադրության պաշտպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի ֆեդերալ գերատեսչության աշխատակիցները խուզարկություն են կատարել ծայրահեղ աջ «Ավստրիայի իդենտիտար շարժման» պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Զելների բնակարանում՝ նորզելանդացի հրաձիգի հետ կապերի կասկածանքների պատճառով:

«Մենք կարող ենք հաստատել, որ իդենտիտարիստներն Ավստրիայում ֆինանսական աջակցություն էին ցուցաբերում, ինչպես նաեւ կապ էին պահպանում նորզելանդացի հանցագործի հետ»,-լրագրողներին ասել է Կուրցը կառավարության նիստից հետո:

Նա հայտարարել է, որ ծայրահեղականության նման դրսեւորումները տեղ չունեն Ավստրիայում եւ դրանց հետ չի կարելի համակարպվել: «Այստեղ անհրաժեշտ է անցկացնել այդ ցանցերի արագ հետաքննություն, պարզել՝ եղել են արդյոք մեքենայություններ Ավստրիայի տարածքում եւ պատժել բոլոր նրանց, ովքեր հանցագործություն են կատարել»,-հավելել Է նա:

Մարտի 15-ին հրաձգություն է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում, ինչի հետեւանքով, ըստ ոստիկանության վերջին տվյալների, զոհվել է 50 մարդ, տուժել եւս 50 հոգի: Սպանության մեղադրանքներ են առաջադրված 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթին, դատարանը նրան կալանքի տակ պահելը երկարացրել է մինչեւ ապրիլի 5-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս