Արագ աղցան՝ հավով և բանջարեղենով
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 1 հատ
2. Հազարի տերևներ
3. Վարունգ – 1-2 հատ
4. Լոլիկ – 3-4 հատ
5. Մաղադանոս – 3-4 ճյուղ
6. Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
7. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
8. Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը կտրատել ոչ մեծ կտորների, համեմել:
2. Հավի կտորները տապակել տաքացրած յուղով՝ մինչև պատրաստ լինելը: Տապակված մսակտորները հանել տապակից և դնել թղթե անձեռոցիկի վրա:
3. Բանջարեղենը կտրատել ոչ մեծ կտորների: Կանաչիները մանրացնել:
4. Ափեսի մեջ տեղավորել հազարի տերևները:
5. Խառնել հավի կտորները և բանջարեղենը, լցնել հազարի տերևների վրա:
6. Պատրաստի աղցանի վրա կանաչի ցանել և լցնել ձիթայուղը: Կիտրոնի հյութ ավելացնել և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը