Թրամփը ժողովրդի թշնամիներ է անվանել առաջատար ԶԼՄ-ներին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հիմնական եզրակացությունների հրապարակման ֆոնին «ժողովրդի թշնամիներ» է անվանել առաջատար ԶԼՄ-ներին եւ նրանց մեղադրել կոռուպցիայի մեջ։
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մարտի 24-ին հրապարակել է Մյուլլերի հիմնական եզրակացությունները «ռուսական հետաքննության» արդյունքներով: Մյուլլերն արձանագրել է, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններին: Ընդսմին ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ նրա թիմը նախահամաձայնության մեջ չեն եղել Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը նաեւ նշել է, որ Թրամփը չի խոչընդոտել հետաքննությանը:
«Առաջատար ԶԼՄ-ները հայտնվեցին քննադատության տարափի ներքո եւ ամբողջ աշխարհում ծաղրի են ենթարկում որպես կոռումպացված ու ֆեյքային: Երկու տարի նրանք առաջ էին տանում ռուսական դավադրության մասին հորինվածքը, մինչդեռ նրանք միշտ էլ գիտեին, որ նախահամաձայնություն չի եղել: Նրանք, իրոք, ժողովրդի թշնամիներն են եւ իսկական ընդդիմադիր կուսակցություն»,-գրել է Թրամփը Twitter-ում: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը չի ճշտել, թե հատկապես որ ԶԼՄ-ներն ինքը նկատի ունի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: