Բաժիններ՝

Մերկելը կարևորել է ճիշտ հավասարակշռություն գտնելն արդի աշխարհում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ճիշտ հավասարակշռություն գտնել աշարհի դինամիկ զարգացման եւ գլոբալ փոփոխությունների դարաշրջանում: Մարտի 26-ին այդ մասին նա հայտարարել է Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած բանակցություններից հետո։

«Մենք աշխարհի շատ դինամիկ զարգացում ենք տեսնում, կենտրոններն, այդ թվում՝ տնտեսական կենտրոնները, շարունակ տեղաշարժվում են, ուստի կարեւոր է վերստին հավասարակշռություն գտնել նշանակալից փոփոխությունների ժամանակներում»,- ասել է նա: Մերկելը կարծում է, որ ռազմավարական մրցակցությունը կարող է դրական գործոններ ունենալ բոլոր կողմերի համար:

Նա կրկին այնպիսի միջազգային ինստիտուտների բարենորոգման կոչ է արել, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս