Բաժիններ՝

Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին. Ռոուհանի

Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:

Նախագահ Թրամփի որոշումը դատապարտել են Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը եւ բազմաթիվ այլ երկրներ: «Ոչ ոք մտածել իսկ չէր կարող, որ Ամերիկայում իշխանության կգա մի պարոն, որը, հակառակ միջազգային դրույթներին, միակողմանի կարգով սեփականազրկիչին կհանձնի այլ երկրի պատկանող տարածքը»,- Իրանի նախագահի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում:

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս