Բաժիններ՝

Գերմանիայի ոստիկանությունն սպառնալիքներ ստանալուց հետո մարդկանց տարահանել է վեց քաղաքապետարանից

Գերմանիայի ոստիկանությունը մարտի 26-ի առավոտյան մարդկանց տարահանել է երկրի վեց քաղաքների քաղաքապետարաններից բռնության գործադրման անանուն սպառնալիքներ ստանալուց հետո:

Այդ մասին ասված է Գերմանիայի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ տարահանում է տեղի ունեցել Աուգսբուրգ, Գյոթինգեն, Կայզերսլաուտեռն, Խեմնից, Նոյնկիրխեն եւ Ռենդսբուրգ քաղաքներում:

Focus Online հրատարակության տվյալներով՝ հայտնի է, որ, օրինակ՝ Կայզերսլաուտեռնում սպառնալիքներն ստացվել են էլեկտրոնային փոստով: Տեղի քաղաքապետարանն այժմ ստուգում են ոստիկանները՝ շներով, դրա մերձակա տարածքը շրջապատված է:

Աուգսբուրգում դադարեցված է տրամվայների երթեւեկությունն այն գծով, որն անցնում է քաղաքային կառավարման մարմնի շենքի մոտով: Ոստիկանությունում նշում են, որ միջոցները ձեռնարկվել են նախազգուշական կարգով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս