Բաժիններ՝

«ՀՆԱ- աճին զուգընթաց՝ ստորին աղքատների համար պատկերը չի փոխվում». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի կարծիքով՝ «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն անհրաժեշտություն է, սակայն ոչ բավարար, քանի որ Հայաստանում համախառն ներքին արդյունքի աճին զուգընթաց՝ աղքատության առումով ստորին խավի մոտ սոցիալական պատկերը գրեթե չի փոխվել։

«Հայաստանում աղքատության պատկերն իմանալու համար օգտվել եմ 2008-2017 թվականի զեկույցից, որտեղ ծայրահեղ աղքատ են 1,4 տոկոսը, որը, 2017 թվականի գնահատականով, ըստ էության, այդ զամբյուղի արժեքը կազմում է 24 հազար 269 դրամ։ Եթե մենք 2017 թվականի հունվարի 1-ը համեմատենք 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ և դիտարկենք միայն գնաճը որպես գործոն՝ այս 24 հազար 269 դրամը այլ հավասար պայմաններում պետք է բերեր 25 հազար 314 դրամ։ Եթե հունվարի 1-ի դրությամբ մենք գիտակցում ենք, որ կա մոտավորապես 4 տոկոսի գնաճ, ապա հաջորդ տարի հունվարի 1-ին այս զամբյուղի արժեքը կկազմեր մոտավորապես 26 հազար 326 հազար դրամ»,- նշեց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով, եթե այդ ցիկլը փակելու համար հնարավորություն կա, ճիշտ կլինի, որ այն փակվի: «Հակառակ դեպքում հաջորդ տարի  մենք կրկին գալու ենք ու ասենք, թե հետադարձ ուժ ենք տալու»,- եզրափակեց պատգամավորը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս