Բաժիններ՝

Պենտագոնը մեկ միլիարդ դոլար է տրամադրել Թրամփին արգելապատի կառուցման համար

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը մարտի 25-ին թույլատրեր է մեկ միլիարդ դոլարի օգտագործումը Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Նշվում է, որ միջոցները կօգտագործվեն ԱՄՆ-ի հարավային սահմանին 57 մղոն (շուրջ 91 կիլոմետր) երկարությամբ արգելապատի հատվածի կառուցման, ճանապարհների բարելավման եւ Յումա (Արիզոնայի նահանգ) եւ Էլ Պասո (Տեխաս) քաղաքների շրջանում լուսավորության տեղակայման համար:

Թրամփն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել սահմանին, որպեսզի այլ նպատակների համար նախատեսված շուրջ 6,4 միլիարդ դոլարն օգտագործի սահմանին արգելափակոցների կառուցման համար՝ շրջանցելով Կոնգրեսը, որն ըստ Սահմանադրության պետք է հավանություն տա բյուջեի բոլոր ծախսերին: Այդ քայլն արդեն վիճարկվել է դատարաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս