5 հողամաս, առանձնատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. Մաթևոս Ասատրյանի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ պատգամավորը հայտարարագրել է 5 հողամաս, առանձնատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք:
Նա հայտարարագրել է նաեւ UAZ 31519, TOYOTA LAND CRUISER 200 4.0, KAMAZ 5511 մակնիշի մեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 100 000 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:
Նշենք, որ ըստ ներկայացված կենսագրական տվյալների, նա 2012 թվականից մինչեւ 2019 թվականի հունվարի 14-ը տնօրինել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը: 2014 եւ 2017 թթ. վերապատրաստում է անցել եվրոպական «կուղ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» թիմերում եւ այլ մարզադպրոցներում: Մաթեւոս Ասատրյանն իրավաբան է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: