Ինչ «կարևոր գործով» է զբաղված Արմավիրի մարզպետը. Թիրախում զուգարաններն են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը այս օրերին զբաղված է չափազանց կարեւոր գործով. նա ստուգում է մարզի տարածքում գործող գազալցակայանների զուգարանների սանիտարահիգիենիկ պայմանները:

Կարեւորն այն է, որ մարզպետը դա անում է անձամբ՝ այդ գործը չվստահելով որեւէ մեկին:

Նոր իշխանությունը Հայաստանի տնտեսական զարգացման հիմքը տեսնում է բարեկարգ հանրային օգտագործման զուգարանների ցանցի առկայության մեջ, միայն թե պետությունը հարկ չի համարում ինքը գումար ծախսել դրա վրա՝ ստիպելով, որ դա անի մասնավորը, բայց պետական ամենապատկառելի հսկողության տակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս