Ակցիա՝ ընդդեմ «Դժվար ապրուստի» (լուսանկարներ)
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիա անցկացրեց՝ ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի: Ըստ կազմակերպիչների՝ իրենք հեռուստասերիալն «ուսումնասիրել» են 73 օր, որտեղ կանանց մասնակցությամբ տեսարաններ են եղել 55 օր, իսկ կանանց նկատմամբ բռնությունների, լացի և ընկճվածությամբ տեսարանների ծավալը կազմել է 60 տոկոս:
Նրանք տեղեկացրին, որ իրենք նամակ են փոխանցելու «Արմենիա» հեռուստաընկերություն՝ պահանջելով դադարեցնել նման տեսարանների ցուցադրումը: