ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը մշակվել է. Ավետ Ադոնց
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը տեղեկացրեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը մշակվել է, ԵՄ առաջարկները ստացվել են, դրանք ամբողջացվում և ավարտվում են:
«Հունիսին կայանալիք գործընկերության խորհրդի նիստում պետք է ընդունվի ճանապարհային քարտեզը, որը պարունակում է CEPA-ի 80%-ը»,- ասաց Ա.Ադոնցը:
Անդրադառնալով ԱՄՆ հետ հարաբերություններին՝ փոխնախարարը նշեց, որ դա ՀՀ համար շատ կարևոր գերակայություններից մեկն է. «ԱՄՆ-ն մեր գործընկեր երկիրն է, ներգրվված է տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու տարբեր գործընթացներում, տարբեր աշխատանքներ են տարվում տնտեսական երկկողմ բաղադրիչը բարձրացնելու ուղղությամբ»:
Ռուսաստանի հետ հարաբերությունները Ա.Ադոնցը «ստրատեգիական» անվանեց. «ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ կարևորում ենք և հարաբերությունների որակը շատ գնահատում ենք: ՌԴ-ում գործող լոբբիստական կազմակերպությունների մասին ադրբեջանական աղբյուրները գրում են, որ հայկական լոբբին է ուժեղ:
Մի որակական տարբերություն կա՝ մեր լոբբին կարող է ավելի շատ համակարգման կարիք ունի, բայց մեր լոբբիստական կազմակերպություններն այդ կախավածության աստիճանը չունեն, ազատ են: Նրանց լոբբին պիրամիդայի մեջ է աշխատում, կատարում է ինստրուկցիաներ, որի անունն արդեն լոբբի չի»: